Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. «Սրտաբանական շաբաթ» Վանաձորում

ԵՊԲՀ. «Սրտաբանական շաբաթ» Վանաձորում

Համալսարանական հիվանդանոցների սրտաբանները մարտի 18-ին Վանաձորում էին: Առաջին անգամ պացիենտներն ունեին մարզում հետազոտվելու և եզրակացությունն անմիջապես համալսարանական սրտաբանական կլինիկաներից ստանալու հնարավորություն:

Լրագրողների հետ զրույցում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշեց, որ սրտաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ «Հոլտեր-մոնիթորինգը» այսուհետև հասանելի կլինի մարզերի բնակչությանը:

Նրա խոսքով՝ շարունակական այս նախաձեռնությունն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի և Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի համագործակցության շնորհիվ:

Երևանից ժամանած բժիշկները Վանաձորի գործընկերներին ներկայացրին մեթոդի իրականացման մանրամասները, քննարկվեցին մասնագիտական մի շարք հարցեր:

Մարզային սրտաբանական շաբաթը սկսվեց Լոռիից, իսկ առաջիկայում կընդգրկի ողջ Հայաստանը:

 

 «Սրտաբանական շաբաթ» Վանաձորում «Սրտաբանական շաբաթ» Վանաձորում

«Սրտաբանական շաբաթ» Վանաձորում «Սրտաբանական շաբաթ» Վանաձորում «Սրտաբանական շաբաթ» Վանաձորում

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ